Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղաքացի Էդուարդ Վոլոդյայի Մնացականյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 252/2 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահի սպասարկման 34.0քմ հողամասին կից գտնվող / Կալինինի փողոց թիվ 252/4 հասցեի/ 32.9քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 32.9քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 252/4 հասցեի 32.9քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 224849 /երկու հարյուր քսանչորս հազար ութ հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Էդուարդ Վոլոդյայի Մնացականյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 252/4 հասցեի 32.9քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 224849 /երկու հարյուր քսանչորս հազար ութ հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Էդուարդ Վոլոդյայի Մնացականյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |