2023 թվականին պետության կողմից նպատակային հատկացումների՝ սուբվենցիաների շրջանակներում Դիլիջանի համայնքապետարանի կարիքների համար ձեռք է բերվել թվով 1 հատ MAZ-6902C5-011 մակնիշի աղբատար մեքենա։ Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել նշված աղբատար մեքենան ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում՝ սահմանված կարգով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. Սահմանված կարգով MAZ-6902C5-011 մակնիշի (Շարժիչ՝ P0190344, 2023թ․, VIN։Y3M6902C5P0000006) թվով 1 հատ աղբատար մեքենան՝ 59 000 000.40 /հիսունինը միլիոն քառասուն լումա/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում։
2. Համայնքի ղեկավարին՝ սահմանված ժամկետներում թվով 1 հատ MAZ-6902C5-011 մակնիշի աղբատար մեքենան ներկայացնել ՀՀ ՃՈ ՀՔԲ հաշվառման համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։
|