Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 42-րդ կետերի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2023թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն և թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Դիլիջան համայնքին 2023 թվականին հատկացվող նպատակային հատկացումներից՝ սուբվենցիաներից ուղղորդել ևս մեկ՝ «Դիլիջան համայնքում տրանսպորտային երթուղիները սպասարկելու համար 2 հատ ավտոբուսների և կոմունալ տնտեսության սպասարկման համար 1 հատ աղբատար մեքենայի ձեռքբերում» ծրագրային հայտին։ |