Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառման և հողային հաշվեկշռի կազմման նպատակով, Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Խաչարձան գյուղի 2-րդ փողոց 2/2 հասցեի 11-036-0009-0021 կադաստրային ծածկագրով 0.01հա հողամասի նկատմամբ վերագրանցել համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը /սեփ․ վկայական՝ թիվ 30052024-11-0092/, գտնվում է համայնքի Բնակավայրերի հողերի կազմում, որպես բնակելի կառուցապատման հողամաս:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56 հոդվածի 5-րդ կետի և 7-րդ հոդվածի 8-րդ մասի, ինչպես նաև<<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված «ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 2024թ. հուլիսի 19-ի թիվ 2/փ-299 եզրակացությունը և Դիլիջանի համայնքի ավագանու 2024թ. սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 11-036-0009-0021 ծածկագրով 0.01հա հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին» թիվ 751-Ա որոշումը`
1.Հաստատել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Խաչարձան գյուղի 2-րդ փողոց 2/2 հասցեի 11-036-0009-0021 կադաստրային ծածկագրով 0.01հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հող, գործառնական նշանակությունը՝ կապի հողեր:
2.<<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ Դիլիջանի համայնքի հողերի կադաստրային քարտեզի 11-036-0009-0021 կադաստրային ծածկագրով 0.01հա մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: