Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. մարտի 22-ի թիվ 213-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 79/2 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Գոհար Ֆրունզեի Խանզադյանի կողմից ինքնակամ կառուցված 18.9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 28032023-11-0010/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գոհար Խանզադյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 79/2 հասցեի ավտոտնակը՝ 18.9քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 18.9քմ հողամասը, համապատասխանաբար, 43773 դրամ և 129169 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 18.9քմ հողամասը քաղ. Գոհար Ֆրունզեի Խանզադյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 79/2 հասցեի ավտոտնակը՝ 18.9քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 18.9քմ հողամասը, համապատասխանաբար, 43773 դրամ և 129169 դրամ արժեքներով քաղ. Գոհար Ֆրունզեի Խանզադյանի օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |