Դիլիջանի համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 8378.3քմ ընդհանուր մակերեսով թվով 14 հողամասերը, գյուղատնտեսական նշանակության հողերից 2056.8քմ մակերեսով թվով 2 հողամասերը և հատուկ պահպանվող տարածքների հողերից 3509.9քմ մակերեսով հողամասը աճուրդի միջոցով օտարելու և մեկնարկային գները հաստատելու մասին հարցը: Վերջիններս հաստատվեցին համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 845-Ա որոշմամբ:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները`
1. 2025 թվականի հունվարի 17-ից հայտարարել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 8378.3քմ ընդհանուր մակերեսով թվով 14 հողամասերի, գյուղատնտեսական նշանակության հողերից 2056.8քմ մակերեսով թվով 2 հողամասերի և հատուկ պահպանվող տարածքների հողերից 3509.9քմ մակերեսով հողամասի աճուրդ՝ համաձայն կից աղյուսակի:
2. Աճուրդի օր նշանակել 2025 թվականի փետրվարի 17-ը:
3. Դիլիջան համայնքի հողամասերը աճուրդային կարգով օտարող հանձնաժողովին հանձնարարել.
1)ապահովել նախատեսվող աճուրդի վերաբերյալ տեղեկատվության՝ օրենքով սահմանված կարգով հրապարակումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: