Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդի կազմում որպես համայնքի բնակիչ թափուր տեղի համար ստացվել է Հարություն Հարությունյանի, Սարգիս Սահակյանի և Սուրեն Մելիքյանի դիմումները: Հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդի կազմում որպես համայնքի բնակիչ հաստատել Սուրեն Մելիքյանի թեկնածությունը: |