Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 19-ի թիվ 106-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/18 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Գագիկ Լևոնի Բադալյանի կողմից ինքնակամ կառուցված 48․19քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 05022024-11-0064/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գագիկ Բադալյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/18 հասցեի ավտոտնակը՝ 48․19քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 27․5քմ հողամասը, համապատասխանաբար, 131318 դրամ և 289130 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 27․5քմ հողամասը քաղ. Գագիկ Լևոնի Բադալյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/18 հասցեի ավտոտնակը՝ 48․19քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 27․5քմ հողամասը, համապատասխանաբար, 131318 դրամ և 289130 դրամ արժեքներով քաղ. Գագիկ Լևոնի Բադալյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |