Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. սեպտեմբերի 19-ի թիվ 751-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 81/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Գրիշա Սուրենի Ամյանի կողմից ինքնակամ կառուցված 26․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 27092023-11-0038/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գրիշա Սուրենի Ամյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 81/1 հասցեի ավտոտնակը՝ 26․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 26․4քմ հողամասը, համապատասխանաբար, 61143 դրամ և 180426 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 26․4քմ հողամասը քաղ. Գրիշա Սուրենի Ամյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 81/1 հասցեի ավտոտնակը՝ 26․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 26․4քմ հողամասը, համապատասխանաբար, 61143 դրամ և 180426 դրամ արժեքներով քաղ. Գրիշա Սուրենի Ամյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |