Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդված 5-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023թ. հոկտեմբերի 24-ի թիվ 2/փ-367 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 11-044-0315-0075 ծածկագրով 0.005հա հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը` համաձայն հավելվածի: 2. Հիմք ընդունելով <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ մասը, սույն որոշման 1-ին կետով սահմանված, Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի 11-044-0315-0075 ծածկագրով, 0.005հա հողամասը, ըստ նպատակային նշանակության դիտարկել որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հող, ըստ գործառնական նշանակության՝ կապի օբյեկտների: 3. <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունները Դիլիջան համայնքի ավագանու 03.10.2022թ. թիվ 198-Ա և ՀՀ Տավուշի մարզպետի 26.10.2022թ․ թիվ 299-Ա որոշումներով հաստատված Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |