Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 23
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/2 ՀԱՍՑԵԻ 191.0ՔՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/5 ՀԱՍՑԵԻ 2111.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել «ԴՎԵԼԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Վահե Ալեքսանդրի Ղուշչյանի, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոց թիվ 1/4 հասցեի, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 3394.9քմ հողամասին կից գտնվող Արցախի փողոցի թիվ 1/2 հասցեի 191․0քմ մակերեսով և Արցախի փողոց թիվ 1/5 հասցեի 2111․0քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 191.0քմ և 2111.0քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամասեր, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոցի թիվ 1/2 հասցեի 191․0քմ մակերեսով և Արցախի փողոց թիվ 1/5 հասցեի 2111․0քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 1305352 /մեկ միլիոն երեք հարյուր հինգ հազար երեք հարյուր հիսուներկու/ դրամ և 14427208 /տասնչորս միլիոն չորս հարյուր քսանյոթ հազար երկու հարյուր ութ/ դրամ արժեքներով օտարել «ԴՎԵԼԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոցի թիվ 1/2 հասցեի 191․0քմ մակերեսով և Արցախի փողոց թիվ 1/5 հասցեի 2111․0քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 1305352 /մեկ միլիոն երեք հարյուր հինգ հազար երեք հարյուր հիսուներկու/ դրամ և 14427208 /տասնչորս միլիոն չորս հարյուր քսանյոթ հազար երկու հարյուր ութ/ դրամ  արժեքներով «ԴՎԵԼԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner