Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի բնակիչ Արամայիս Անուշավանի Հարությունյանը՝ նշելով, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող UAZ 39099 մակնիշի 35XF065 պետհամարանիշի ավտոմեքենան 44-օրյա պատերազմի ընթացքում զորակոչվել է զորահավաքային զորակոչով Դիլիջանի թիվ 81151զորամաս։ Ավտոմեքնան մարտական գործողությունների ընթացքում խոցվել է հակառակորդի կողմից և հետ չի վերադարձվել։ Նա խնդրել է ազատել 2021-2022թթ․ գոյացած գույքահարկի վճարից և տույժերից։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Հարկային օրենսգրքի» 245-րդ հոդվածի 2-րդ կետով Դիլիջան համայնքի ավագանին որոշում է՝
1. Արամայիս Անուշավանի Հարությունյանին ազատել սեփականության իրավունքով իրեն պատկանող UAZ 39099 մակնիշի 35XF065 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 2021-2022թթ․ գոյացած վճարից և տույժերից (կցվում է տեղեկանքը):
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |