2022թ մայիսի 28-ին կազմակերպվել է գնման գործընթաց ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ներհամայնքային նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքների համար, ըստ «ԼՍ նախագիծ» ՍՊԸ-ի կողմից տրված նախագծի, որտեղ նախահաշվային արժեքը կազմել է 56431.38 հազար ՀՀ դրամ։ Գնման արդյունքները ամփոփելուց հետո ի հայտ են եկել որոշակի անճշտություններ, ինչպես նաև հորդառատ անձրևների պատճառով ավելացել են աշխատանքների ծավալները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով և «Գնումների մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ներհամայնքային նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքների մրցույթը համարել չկայացած։
2. Հանձնարարել «ԼՍ նախագիծ» ՍՊԸ-ին կատարել անհրաժեշտ շտկումները։
3. Կազմակերպել նոր գնման ընթացակարգ համաձայն ՀՀ Գնումների մասին օրենքի։ |