Հաշվի առնելով «ՍOՍ Մանկական Գյուղեր» Հայկական բարեգործական հիմնադրամի դիմումը, համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 2 աշխատասենյակները՝ ընդհանուր 45,4 քառ. մետր տարածքով «ՍOՍ Մանկական Գյուղեր» Հայկական բարեգործական հիմնադրամին 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնելու մասին:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 24 և 25 աշխատասենյակները՝ ընդհանուր 45,4 քառ. մետր տարածքով, 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնել «ՍOՍ Մանկական Գյուղեր» Հայկական բարեգործական հիմնադրամին՝ «Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական հզորացում» ծրագիրն իրականացնելու համար: |