Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հուլիսի 18-ի թիվ 588-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 83/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արարատ Էդիկի Ստեփանյանի կողմից ինքնակամ կառուցված 67.7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 08082023-11-0042/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արարատ Էդիկի Ստեփանյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 83/3 հասցեի ավտոտնակը՝ 67.7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 67.7քմ հողամասը, համապատասխանաբար, 156794 դրամ և 462683 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 67.7քմ հողամասը քաղ. Արարատ Էդիկի Ստեփանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 83/3 հասցեի ավտոտնակը՝ 67.7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 67.7քմ հողամասը, համապատասխանաբար, 156794 դրամ և 462683 դրամ արժեքներով քաղ. Արարատ Էդիկի Ստեփանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |