Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ղեկավարի հաղորդումը 2023 թվականի բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2023 թվականի բյուջեի առաջին կիսամյակի հաշվետվությունը՝ համաձայն կից հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |