Դիլիջանի համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 8366.3քմ ընդհանուր մակերեսով թվով 18 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու և մեկնարկային գները հաստատելու մասին հարցը: Վերջիններս հաստատվեցին համայնքի ավագանու 2024թ. հունիսի 26-ի թիվ 739-Ա որոշմամբ:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները`
1.2024 թվականի հուլիսի 26-ից հայտարարել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 8366.3քմ ընդհանուր մակերեսով թվով 18 հողամասերի աճուրդ՝ համաձայն կից աղյուսակի:
2.Աճուրդի օր նշանակել 2024 թվականի օգոստոսի 26-ը:
3.Դիլիջան համայնքի հողամասերը աճուրդային կարգով օտարող հանձնաժողովին հանձնարարել.
1)ապահովել նախատեսվող աճուրդի վերաբերյալ տեղեկատվության՝ օրենքով սահմանված կարգով հրապարակումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: