Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. փետրվարի 15-ի թիվ 221-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 2/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Աշոտ Մարտունի Ասատրյանի կողմից ինքնակամ կառուցված 9․94քմ արտաքին մակերեսով հասարակական շինության նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 06032024-11-0052/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Աշոտ Ասատրյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 2/3 հասցեի հասարակական շինությունը՝ 9․94քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 10․6քմ հողամասը, համապատասխանաբար, 207190 դրամ և 72444 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված հասարակական շինությունը և վերջինիս զբաղեցրած 10․6քմ հողամասը քաղ. Աշոտ Մարտունի Ասատրյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 2/3 հասցեի հասարակական շինությունը՝ 9․94քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 10․6քմ հողամասը, համապատասխանաբար, 207190 դրամ և 72444 դրամ արժեքներով քաղ. Աշոտ Մարտունի Ասատրյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |