Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հրայր Հայկազի Բաղդասարյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 1-ին նրբ. թիվ 20/2 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 400.0 քմ հողամասին կից գտնվող /Անդրանիկի փողոց 1-ին նրբ. թիվ 20/1 հասցեի/ 177.2քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 177.2 քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 1-ին նրբ. թիվ 20/1 հասցեի 177.2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 220082 /երկու հարյուր քսան հազար ութսուներկու/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Հրայր Հայկազի Բաղդասարյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 1-ին նրբ. թիվ 20/1 հասցեի 177.2քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 220082 /երկու հարյուր քսան հազար ութսուներկու/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Հրայր Հայկազի Բաղդասարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |