Դիլիջանի «Մարզահամալիր» ՀՈԱԿ-ի շենքում արևային Ֆ/Վ կայաններ տեղադրելու համար անհրաժեշտ է որպես միացման վճար վճարել 315500 (երեք հարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, որից որպես կանխավճար 2022թ․-ի ընթացքում վճարվել է 157750 (մեկ հարյուր հիսունյոթ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ գումար կամ ընդհանուր արժեքի 50%-ը, պայմանով մնացած մասը վճարել աշխատանքները ավարտելուց հետո։ 2023թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում 157750 (մեկ հարյուր հիսունյոթ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ գումարի չափով։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝
1.Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 157750 (մեկ հարյուր հիսունյոթ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ հատկացնել «09-05-01» Դիլիջան համայնք (Արտադպրոցական դաստիարակություն) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4511 /սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |