Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել <<Հաղարծին>> փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս լիազորված անձ Գուրգեն Մանթաշյանի` ընկերության սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 38/13 հասցեի հասարակական նշանակության շենք-շինությունների գործառնական նշանակությունը որպես արտադրական նշանակության փոփոխելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 49-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ եթե կառույցի գործառնական նշանակության նախատեսվող փոփոխության համար չի պահանջվում շինարարության թույլտվություն, սակայն անհրաժեշտություն է առաջանում փոփոխել հողամասի գործառնական կամ նպատակային նշանակությունը, ապա կառույցի գործառնական նշանակության փոփոխության մասին իրավասու մարմնի որոշումն ընդունվում է հողամասի նպատակային կամ գործառնական նշանակության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխելուց հետո:
Հանձաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 13082024-11-0094 վկայականի /տրված 13.08.2024թ./, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 38/13 հասցեի շենք-շինությունների սպասարկման 5715.0քմ հողամասը, ըստ նպատակային նշանակության, հանդիսանում է Բնակավայրերի հող, ըստ գործառնական նշանակության՝ հասարակական կառուցապատման: Համաձայն Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի՝ նշված հողամասը գտնվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գոտում:
Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 38/13 հասցեի շենք-շինությունների սպասարկման 5715.0քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթին, մասնավորապես՝ նշված 5715.0քմ մակերեսով հողամասը, ըստ նպատակային նշանակության, դիտարկել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հող, ըստ գործառնական նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների հող:
Հիմք ընդունելով <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի դրույթները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 49-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`
1. <<Հաղարծին>> փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 38/13 հասցեի շենք-շինությունների սպասարկման 5715.0քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթին, մասնավորապես՝ նշված 5715.0քմ մակերեսով հողամասը, ըստ նպատակային նշանակության, դիտարկել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հող, ըստ գործառնական նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների հող:
2. <<Հաղարծին>> փակ բաժնետիրական ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանը.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: