Կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի ներհամայնքային նշանակության ճանապարհների որոշ հատվածներում առաջացել են ջրափոսեր, որոնք ճանապարհը դարձնում են դժվարանցանելի, մասնավորապես Աբովյան, Շամախյան, Մոլդովական, Այգեստան, Անդրանիկի, Իվանովի, Գետափնյա, Սայաթ-Նովայի, 26 Կոմիսարների, Հակոբջանյան, Ուսանողական փողոցները, ինչպես նաև Շահումյան և Կամոյի փողոցների նրբանցքները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ հավանություն Աբովյան, Շամախյան, Մոլդովական, Այգեստան, Անդրանիկի, Իվանովի, Գետափնյա, Սայաթ-Նովայի, 26 Կոմիսարների, Հակոբջանյան, Ուսանողական փողոցներում, ինչպես նաև Շահումյան և Կամոյի փողոցների նրբանցքներում ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ իրականցնելուն։
2. Համայնքի ղեկավարին՝ պատվիրել նախագծանախահաշվային փաստաթղթեր օրենքով սահմանված կարգով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |