Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Կիմա Աղաջանի Հովհաննիսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոց թիվ 122 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 1180.0քմ հողամասին կից գտնվող /Վասիլևի փողոց թիվ 122/1 հասցեի/ 312.1քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 312.1քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոց թիվ 122/1 հասցեի 312.1քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2132985 /երկու միլիոն հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր ութսունհինգ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Կիմա Աղաջանի Հովհաննիսյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոց թիվ 122/1 հասցեի 312.1քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 2132985 /երկու միլիոն հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր ութսունհինգ/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Կիմա Աղաջանի Հովհաննիսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: