Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 214
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 փետրվարի 2025 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, 11-003-0408-0007 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.00476ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառման և հողային հաշվեկշռի կազմման նպատակով, Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, 11-003-0408-0007 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.00476հա մակերեսով հողամասի նկատմամբ պետականորեն գրանցել համայնքի սեփականության իրավունքը /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 21 հուլիսի 2005 թվականի թիվ 1767-Ն որոշման, գտնվում է Գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, որպես այլ հողատեսքեր:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56 հոդվածի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1.Վերը նշված 0.00476հա այլ հողատեսքի հողամասը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի, մասնավորապես՝ վարելահողի:
2.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ ըստ Դիլիջանի համայնքի հողերի կադաստրային քարտեզի 11-003-0408-0007 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.00476հա մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ   ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner