Համաձայն 2023 թվականի մարտի 03-ի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 74 հասցեի բնակելի տունը և տնամերձ հողամասը պատկանում է քաղ. Անգին Ստեփանի Ալիխանյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված բնակելի տան և տնամերձ հողամասի փաստաթղթային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Շամախյան փողոց թիվ 74 հասցեի տնամերձ հողամասը բաղկացած է 2 գույքային միավորներից, որոնց ընդհանուր մակերեսի չափը կազմում է 532.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը բաղկացած է 481.3քմ և 182.2քմ փաստացի չափերով հողամասերից: Հանձնաժողովը նշում է, որ նշված տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող հողամասի մակերեսը կազմում է մինչև 300.0քմ, որը բավարար է Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով տիրապետողի սեփականության իրավունքը ճանաչելու համար /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան ձևափոխությունների և անասնաշենքի շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղ. Անգին Ստեփանի Ալիխանյանը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով`
1.Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 74 հասցեի տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող հողամասի նկատմամբ ճանաչել քաղ. Անգին Ստեփանի Ալիխանյանի (ծնված 10.09.1977թ.) սեփականության իրավունքը: Այսպիսով, Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 74 հասցեի տնամերձ հողամասը բաղկացած է երկու գույքային միավորներից՝ 481.3քմ և 182.2քմ մակերեսներով:
2.Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 74 հասցեի տնամերձ հողամասի երկրորդ գույքային միավոր հանդիսացող 182.2քմ մակերեսով հողամասին և անասնաշենքին տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց թիվ 64/2:
3.Պարտավորեցնել Անգին Ալիխանյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները::
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: