Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հոկտեմբերի 5-ի թիվ 853-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 14/2 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Կարեն Մարատի Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված 25․8քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 13102023-11-0051/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. կարեն Մարատի Ղազարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 14/2 հասցեի ավտոտնակը՝ 25․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 25․8քմ հողամասը, համապատասխանաբար, 59753 դրամ և 176325 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 25․8քմ հողամասը քաղ. Կարեն Մարատի Ղազարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 14/2 հասցեի ավտոտնակը՝ 25․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 25․8քմ հողամասը, համապատասխանաբար, 59753 դրամ և 176325 դրամ արժեքներով քաղ. Կարեն Մարատի Ղազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |