Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 07-ի թիվ 639-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 70/13 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Մերուժան Սարգսի Էվանեսյանի կողմից ինքնակամ կառուցված 32.3քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 17082023-11-0032/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Մերուժան Սարգսի Էվանեսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 70/13 հասցեի ավտոտնակը՝ 32.3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 35.7քմ հողամասը, համապատասխանաբար, 88018 դրամ և 375343 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 35.7քմ հողամասը քաղ. Մերուժան Սարգսի Էվանեսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 70/13 հասցեի ավտոտնակը՝ 32.3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 35.7քմ հողամասը, համապատասխանաբար, 88018 դրամ և 375343 դրամ արժեքներով քաղ. Մերուժան Սարգսի Էվանեսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |