«Ֆօքըս օն Չիլդրեն Նաու» բարեգործական կազմակերպությունը պատրաստակամ է «Դիլիջանի Թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և Հովք գյուղական բնակավայրում գործող մոբայլ մանկապարտեզի տարածքում իրականացնել խաղահրապարակների տեղադրման ծրագիր։
Ծրագրի համակարգումը կիրականացվի Դիլիջանի համայնքապետարանի հետ համատեղ։
Նախքան խաղահրապարակի սարքավորումների մատակարարումը համայնքապետարանի ռեսուրսներով տարածքը ծածկելու համար կտրամադրվի ավազ, կապահովվի անվտանգ միջավայր, կմաքրվի քարերից, շինանյութից և հին սարքավորումներից։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 4.188.000 ՀՀ դրամ․
Հայտավորվող ֆինանսական միջոցները՝ 3.769.200 ՀՀ դրամ․
Համայնքի համաֆինանսավորման չափը՝ 418.800 ՀՀ դրամ, ինչը կազմում է ընդհանուր բյուջեի 10%-ը։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. Հավանություն տալ «Ֆօքըս օն Չիլդրեն Նաու» բարեգործական կազմակերպության կողմից «Դիլիջանի Թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և Հովք գյուղական բնակավայրում գործող մոբայլ մանկապարտեզի տարածքում խաղահրապարակներ տեղադրելու ներկայացված ծրագրին։ 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |