Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. փետրվարի 05-ի թիվ 183-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 77/10 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Ալվարդ Ավետիկի Մելիկսեթյանի կողմից ինքնակամ կառուցված 28․6քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 27022024-11-0068/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ալվարդ Մելիկսեթյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 77/10 հասցեի ավտոտնակը՝ 28․6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 28․6քմ հողամասը, համապատասխանաբար, 66238 դրամ և 195461 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 28․6քմ հողամասը քաղ. Ալվարդ Ավետիկի Մելիկսեթյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 77/10 հասցեի ավտոտնակը՝ 28․6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 28․6քմ հողամասը, համապատասխանաբար, 66238 դրամ և 195461 դրամ արժեքներով քաղ. Ալվարդ Ավետիկի Մելիկսեթյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |