Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 170
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից տրված 23.09.2022թ․ թիվ 2, «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ի թիվ 1 և «Դիլիջան համայնքի տրանսպորտ և լուսավորություն» ՀՈԱԿ-ի թիվ 1 զեկուցագրերը՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1. Ինքնակամ կառուցված շենք-շինությունների օրինականացման վճարներ տարեսկզբի հաստատված պլանը ավելացնել՝ 50 000 000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամով և ուղղել Դիլիջան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի ծախսային մաս ՝ հետևյալ դասակարգմամբ․

1) «05-01-01» Դիլիջան համայնք (Աղբահանում) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվին հոդված 4511 /սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին/- 12 000 000 (տասներկու միլիոն) ՀՀ դրամ։

2) 04-05-01 Դիլիջան համայնք (Ճանապարհային տրանսպորտ) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվին հոդված 4511 /սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին/- 18 000 000 (տասնութ միլիոն) ՀՀ դրամ։

3) «10-07-01» Դիլիջան համայնք (Սոցիալական հատուկ արտոնություններ) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվին  հոդված 4729 /այլ նպաստներ բյուջեից/  -  3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ,

4) «11-01-02» Դիլիջան համայնք (Վարչական բյուջեի պահուստային ֆոնդ) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվին  հոդված 4891 /պահուստային միջոցներ/  -  17 000 000 (տասնյոթ միլիոն) ՀՀ դրամ։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.49 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner