Համաձաձայն Դիլիջան համայնքի ավագանու 20.04.2023թ․ թիվ 343-Ա որոշման նախատեսվել է իրականացնել Դիլիջան քաղաքի Աբովյան, Շամախյան, Մոլդովական, Այգեստան, Անդրանիկի, Իվանովի, Գետափնյա, Սայաթ-Նովայի, 26 Կոմիսարների, Հակոբջանյան, Ուսանողական փողոցների, ինչպես նաև Շահումյան և Կամոյի փողոցների նրբանցքների ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ։ Նշված աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ առկա չեն, ուստի մրցույթը հայտարարվել է համաձայն ՀՀ «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով։ Շինարարական աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է 2023թ․ տեղական բյուջեի ֆոնդային մասում կատարել գումարների վերաբաշխում ըստ մինչ օրս գոյացած տնտեսումների։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «06-01-01» Դիլիջան համայնք /Բնակարանային շինարարություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածից՝ 50 000 000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամ, «06-03-01» Դիլիջան համայնք /Ջրամատակարարում/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածից՝ 10 000 000 (տաս միլիոն) ՀՀ դրամ, ««05-01-01» Դիլիջան համայնք /Աղբահանում/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածից՝ 10 000 000 (տաս միլիոն) ՀՀ դրամ, «09-05-01» Դիլիջան համայնք /Արտադպրոցական դաստիարակություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածից՝ 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ նվազեցնել և ուղղել «04-05-01» Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։ |