Դիլիջան համայնքի Դրիլիջան քաղաքի Աթարբեկյան փողոցի գազամատակարարման ց/ճ գազատարի կառուցման և Հովք բնակավայրի գազատարի պետական գրանցման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է մոտ 2000000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Դիլիջան համայնքի 2023 թվականի տեղական բյուջեի ֆոնդային մասում կատարել հետևյալ փոփոխությունները․
1) «04-05-01» Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածից նվազեցնել 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ,
2) «04-03-02» Դիլիջան համայնք /Նավթամթերք և բնական գազ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5112 /շենքեր և շինությունների կառուցում/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 550000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ հոդվածին՝ 1450000 (մեկ միլիոն չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։ |