2024թ. բյուջեն ՏԻՄ-երին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքի եկամուտների ձևավորման և ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիրն է, որի համար հիմք են հանդիսացել 2024թ. ՏԱՊ-ը, 2024-2026 թթ․միջնաժամկետ ծախսային ծրագիրը և 2022-2027 թթ․ Դիլիջան համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը։
Համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների, համայնքի հիմնական գործառույթներից զատ լրացուցիչ միջոցների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական, նպատակային օգտագործումից:
Գալիք բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղություններն են՝
· Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշտելով հողի հարկի և գույքահարկի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները։
· Բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքի աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների և բնակիչների հետ աշխատանքի արդյունավետությունը։
· Իրականացնել համայնքի ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման գործունեության արդյունավետ կազմակերպում:
· Բարձրացնել բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող համայնքային ծառայությունների և այլ լրացուցիչ ծառայությունների /ըստ համայնքի բնակավայրերի յուրահատկությունների/ մակարդակն ու որակը:
· Բյուջետային հատկացումների, նպատակների, միջոցառումների և ցուցանիշների մեջ հաշվի առնել գեն-դերային տեսանկյունը:
· Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման, ջեռուցման համակարգերի վերականգնման, գույքային վերազինման և այլ աշխատանքներ՝ ըստ համայնքի բնակավայրերի յուրահատկությունների:
· Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային տնտեսության, ճանապարհային տնտեսության (մասնավորապես միջհամայնքային ենթակայության ճանապարհների), ջրամատակարարման, համայնքային ենթակայության շենքերի վերանորոգման բնագավառներում՝ ըստ բնակավայրերի յուրահատկությունների:
· Աշխուժացնել համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը, կառուցելով նոր ենթակառուցվածքներ՝ հաշվի առնելով նաև համայնքի համառոտ նկարագիրը և զարգացման ուղղվածությունն ու տեսլականը:
· Հավասար պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծել կանանց և տղամարդկանց անհատական ներուժի ինքնադրսևորման համար։
· Խոցելի խմբերին և բազմազավակ ընտանիքներին ցուցաբերել աջակցություն։
· Զարգացնել զբոսաշրջությունը և զբոսաշրջիկների ներհոսքը։
· Իրականացնել սոցիալ-տնտեսական տարաբնույթ ծրագրեր: |