Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղված է ՏԻՄ-երին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: 
Մեր կողմից 2020 թվականի բյուջեի ծրագրային ձևաչափի ընտրությունը ուղղված է ծախսերի կատարման արդյունավետության բարձրացմանը և վերջնական արդյունքների ստացմանը: 
Ծրագրային բյուջեն ցույց է տալիս 2020 թվականի բյուջետային ծրագրերն իրականացնելիս, որոշակի ռեսուրսներ ներդնելու դեպքում արդյունքների ձեռքբերումը՝ միաժամանակ արմատավորելով նոր որակի և մակարդակի կառավարում, ձևավորելով ներդրված ռեսուրսների և ստացված արդյունքների միջև ինտեգրացված կապ, ապահովելով բյուջետային ծրագրի միջոցառումների կատարման թափանցիկությունն ու վերահսկման արդյունավետ մեխանիզմը: 
Ծրագրային բյուջետավորման գործընթացը հնարավորություն է տալիս համայնքի հնգամյա զարգացման ծրագրի (ՀՀԶԾ-ի) և տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ-ի) հիման վրա պլանավորել համայնքի ֆինանսական միջոցները, դրանք օգտագործել խնայողաբար, արդյունավետ և հրապարակային: 
Կարևորելով մասնակցային գործընթացները տեղական ինքնակառավարման համակարգում՝ բյուջետավորման այս ձևաչափով ամրագրվում է հաշվետվողականությունը, շարունակականությունը, ծրագրերի առաջնահերթությունների հստակ սահմանումը, բյուջետավարման գործառույթների հստակ բաշխումը, չափելիությունը: 
Որդեգրելով աշխատանքային նոր ռազմավարություն՝ համայնքի բյուջետավարումը դադարում է դիտարկվել որպես ֆինանսական պլանի կազմում և կատարում, այլ առավել կարևորվում են բնակչությանը համայնքային որակյալ ծառայությունների մատուցումը և համայնքի խնդիրների աստիճանական լուծումը: 
         Որպես նոր ռազմավարություն Դիլիջան համայնքի ավագանու հավանությանն է արժանացել նաև Դիլիջան համայնքի 2020թ. ծրագրային բյուջետավարման  գործընթացում  ներառել գենդերազգայուն մոտեցումներ:Այդ նպատակով  2020թ, ծրագրային բյուջեի գենդերազգայուն բյուջետավարման գործընթացի համար մշակվել է համայնքում իրականացվելիք միջոցառումների ճանապարհային քարտեզ:Բյուջետավարման այս գործընթացում կարևորվում է բյուջետային հատկացումների, նպատակների, միջոցառումների և ցուցանիշների մեջ հաշվի առնել գենդերային տեսանկյունը:Ապահովել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում երկու սեռերի հավասար մասնակցությունը՝ համայնքի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացմանը աջակցելու համար: Գենդերային բյուջետավորման ներդրման դրական կողմն այն է, որ դա չի նշանակում բյուջեի միջոցների ավելացում, այլ նպատակաուղղված է գործող բյուջեի արդար վերաբաշխմանը:  |