02.06.25
Դիլիջանը՝ միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության դափնեկիր
|
Վերջին տարիներին Դիլիջանում ակտիվ իրականացվում են բազմաբնույթ խոշոր միջոցառումներ և արտաքին հարաբերությունները խորացնող մի շարք նախաձեռնություններ՝ համայնքապետարանի և գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով։Այս զարգացումների տեսանելի արդյունքներից է Դիլիջանի՝ MICE Excellence Awards հեղինակավոր միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր դառնալը։ Մրցանակը շնորհվել է Meet Dilijan նախաձեռնության շրջանակում՝ Դիլիջանը ճանաչելով որպես միջոցառումների կազմակերպման համար լավագույն արտասահմանյան ուղղություն։Այսօր Դիլիջանը ներկայանում է որպես ժամանակակից և բազմաֆունկցիոնալ հարթակ՝ հարմար տարբեր տեսակի բիզնես և մշակութային միջոցառումների անցկացման համար։ Քաղաքը իր մշակութային ժառանգության, յուրօրինակ ...
Մանրամասն |
|
02.06.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիրելի´ այցելուներ, Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը «Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը» աշխատելու է երկարացված գրաֆիկով՝ ամեն օր՝ 10:00-ից մինչև 21:00-ն։ Հիշեցնենք, որ թանգարանում երկուշաբթին ոչ աշխատանքային օր է։ Սիրով սպասում ենք ձեզ՝ բացահայտելու Դիլիջանի պատմությունն ու արվեստը երկարատև ամառային օրերին։
|
|
01.06.25
Դիլիջան համայնքի ղեկավարի շնորհավորանքը երեխաներին՝ Հունիսի մեկի կապակցությամբ
|
Սիրելի՛ երեխաներ,Հարգարժա՛ն ծնողներ,Շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։Երեխաները մեր կյանքի լույսն են, մեր հոգու ամենաանմեղ արտացոլանքը։ Նրանց աչքերում ապրում են հույսը, երազանքը և վաղվա օրը։ Յուրաքանչյուր մեծի պարտքն է սեր ու հոգատարություն ներդնել նրանց մեջ՝ կառուցելով վստահելի, անվտանգ ու լիարժեք մանկություն։Դիլիջանի համայնքապետարանն առանձնակի կարևորում է նախադպրոցական կրթության դերը։ Այդ համոզմունքով ենք Դիլիջանում իրականացնում մանկապարտեզների հիմնանորոգում և վերանորոգում, կազմակերպում բովանդակային բազմապիսի միջոցառումներ՝ ապահովելով մեր փոքրիկների լիարժեք զարգացումը, կրթությունն ու ուրախ մանկությունը։Թանկագի՛ն փոքրիկներ, եղե՛ք առողջ, ուրախ ու անհոգ, մեծացե՛ք ...
Մանրամասն |
|
01.06.25
Դիլիջան համայնքի ղեկավարն այցելել է հունիսի 1-ին նվիրված միջոցառումներին
|
Այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Դիլիջան համայնքի ղեկավարն այցելել է համայնքի տարբեր թաղամասերում կազմակերպված տոնական միջոցառումներին։ Նա շնորհավորել է փոքրիկներին տոնի առթիվ, մաղթելով առողջություն, երջանկություն և պայծառ մանկություն։ Այցի ընթացքում համայնքի ղեկավարը նաև հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու առաջարկությունները՝ արձանագրելով կարիքներն ու քննարկելով հնարավոր լուծումները։
|
|
29.05.25
Բրոնզե մեդալ հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարից
|
Հայաստանի պատանեկան հավաքականը բրոնզե մեդալակիր է դարձել Ուֆայում (Ռուսաստան) մայիսի 22-23–ին կայացած հունահռոմեական ըմբշամարտի միջազգային թիմային մրցաշարում, որը նվիրված էր ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Վլադիմիր Բորմանի հիշատակին։Մինչև 16 տարեկանների մրցաշարին մասնակցել են թիմեր մի շարք երկրներից և շրջաններից։ Հայաստանի հավաքականը խմբային փուլում հաղթել է Մոսկվայի (8:2) և Սիբիրյան դաշնային օկրուգի (9:1) թիմերին, իսկ երրորդ տեղի համար վստահ հաղթանակ տարել Բելառուսի նկատմամբ՝ 8:2։Մրցաշարին Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված էր նաև Դիլիջանի մարզադպրոցի սան Արայիկ Խեմչյանը (52 կգ քաշային կարգ), ով արժանի մասնակցություն է ունեցել թիմի հաջողությանը։Շնորհավորում ենք մեր պատանիներին՝ արժանապատիվ ...
Մանրամասն |
|
28.05.25
Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Դիլիջան համայնքի ղեկավարի շնորհավորանքը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա առիթով
|
Հայաստան աշխարհի արժանավո՛ր քաղաքացիներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման ազգային տոնի առթիվ։107 տարի առաջ, 1918 թվականի այս օրը, մեր ժողովուրդը պատմության ամենածանր իրավիճակում ունեցավ մի բացառիկ քաջություն՝ հռչակելու անկախ պետականություն։ Այդ որոշումը դարձավ ոչ միայն պետական կառուցվածքի սկիզբ,այլ նաև մեր ազգային արժանապատվության, վերածննդի ու ինքնության հզորխորհրդանիշը։Թեև ժամանակներն անհուսալի էին՝ պատերազմ, կործանված կայսրություններ,տեղահանություն ու կորուստներ, սակայն մեր նախնիները չընտրեցին հուսահատությունն ու լռությունը։ Նրանք ընտրեցին պայքարը, հույսն ու ապագայի հավատը։Այսօր էլ, մեր առջև ծառացած մարտահրավերների ու փոփոխվող աշխարհակարգի պայմաններում, մայիսի ...
Մանրամասն |
|
25.05.25
Ռուսաց լեզվի և ռոբոտաշինության խմբակներում նոր ընդունելության մասին
|
«Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի Ռուսական կենտրոնը Դիլիջանի համայնքապետարանի հետ համատեղ հայտարարում է ռուսաց լեզվի և ռոբոտաշինության նոր խմբերի ընդունելություն․ Դասընթացներն անվճար են՝ նախատեսված 7-14 տարեկան երեխաների համար. անցկացվելու են ռուսերենով: Դասերի մեկնարկը հունիսի 1-ից է: Գրանցվելու համար կարող եք զանգահարել 091 829 829 հեռախոսահամարին:
|
|
24.05.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Նախատեսված հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը 2025թ․ մայիսի 26-ից մինչև մայիսի 30-ը կփակվի այցելությունների համար։
Նախապես շնորհակալ ենք ձեր ըմբռնման համար։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |