Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.12.24 Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսի 2025թ. աշխատանքներին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության պայմանների մասին
    ԵԽ գրասենյակ Երևանում - Եվրոպայի խորհրդի ...  Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը (Կոնգրես), 2014 թվականից  իրականացվող «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակներում, դիմել է Կոնգրեսի 2025թ. երկու նստաշրջաններին ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակներ ներգրավելու համար:  Վերոնշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված ակտիվ երիտասարդներին, ուսանողներին՝ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու Կոնգրեսի աշխատանքներին, տեսակետ հայտնել, փաստաթղթեր մշակել և օրակարգային հարցերի շուրջ մտքեր փոխանակել Կոնգրեսի անդամների ... Մանրամասն
28.11.24 Դիլիջան համայնքի Բյուջե- 2025 հանրային քննարկում
     Հարգելի քաղաքացիներ.     
 
🔖 Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Դիլիջանի համայնքապետարանում տեղի կունենա Դիլիջան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումը։
 
💭 Հանրային քննարկմանը  կարող եք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ։
 
  Նախագիծը տեսնել՝   Բյուջե-2025
 
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:
27.11.24 Ուշադրությու՛ն Գույքահարկի վճարման վերջնաժամկետը մինչև դեկտեմբերի 1-ն է
Հարգելի քաղաքացիներ.Հիշեցնում ենք, որ Ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքահարկի վճարման վերջնաժամկետը մինչև դեկտեմբերի 1-ն է:Հողի հարկի, անշարժ գույքի, փոխադրամիջոցների հարկային պարտավորությունները ճշտելու, վճարելու համար՝ բոլոր քաղաքացիներին խնդրում ենք այցելել համայնքապետարանի առաջին հարկում գտնվող Քաղաքացիների սպասարկման գրասենյակ (ՔՍԳ) կամ օգտվել առցանց՝ Գույքահարկի միասնական համակարգի (e-community.am) հնարավորությունից:Հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում, ծրագիրը հաշվարկում է անցանկալի տույժեր, ստեղծելով անհարմարություններ և ավելացնելով քաղաքացիների հարկային բեռը:Մանրամասն տեղեկություններ ստանալու կամ  հողի հարկի և գույքահարկի չափը ճշտելու համար, կարելի է զանգահարել` ... Մանրամասն
07.11.24 Ուշադրությու՛ն

ՀՀ  կառավարության 24 հոկտեմբերի 2024 թվականի N 1734–Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի» մեջ: 

Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով
 https://www.e-gov.am/gov-decrees/item/43620/։

01.11.24 «Կրթական ուղևորություն» դեպի ԱՄԷ Դուբայ քաղաք
    «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամն արդեն երրորդ անգամ նախաձեռնում է «Կրթական ուղևորություն» դեպի ԱՄԷ Դուբայ քաղաք՝  Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային (Middle East Classical Music Academy-MECMA) մասնակցելու նպատակով, որը անց է կացվելու 2025թ․ ապրիլի 6-21-ը։ Հիմնադրամը Ակադեմիայի կազմակերպիչներից ստացել է աննախադեպ առաջարկ Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և դասատուների համար:Ծրագրում կարող են ընդգրկվել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտ / քոլեջների և կոնսերվատորիայի ուսանող պատանի երաժիշտները` 12-18 տարեկան (18-ը ներառյալ) հետևյալ մասնագիտություններով՝ լարային, փողային և դաշնամուր։Ծրագիրը նախատեսված ... Մանրամասն
29.10.24 Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում
Ներկայացնում ենք Դիլիջան համայնքում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման մի նոր ծրագիր՝ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում: Դիլիջանի 5 բնակելի շենքերը՝ Գետափնյա 74, Գայի 84, Մյասնիկյան 84, Օրջոնիկիձե 77, և Շամախյան 2Ա հասցեներում, շուտով կունենան նոր տանիքներ՝ համայնքի 2024 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Սուբվենցիոն ծրագրում շենքերի ընտրության համար կատարվում է ուսումնասիրություն, որի արդյունքում ընտրվում են հիմնանորոգման առավել կարիք ունեցող շենքերը:Այս կարևոր նախաձեռնության ընդհանուր բյուջեն կազմում է 72,718,460 ՀՀ դրամ, որը համատեղ ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության և Դիլիջանի համայնքապետարանի ... Մանրամասն
29.10.24 Այցելություն Դիլիջանի «Քույր քաղաք» Ռոման
2019 թվականին Ռոմանը և Դիլիջանը ստորագրել են «Քույր քաղաքներ» հուշագիր:Փոխադարձ կապերը զարգացնելու նպատակով, Ռոման քաղաքի ղեկավարի հրավերով, հոկտեմբերի 11-13-ը Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռումինիայի Հանրապետության Ռոման քաղաք։Պատվիրակության կազմում էին Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը և օգնական Ադամ Սարգսյանը։Այցի օրերին Ռումինիայում նշել են «Հայաստանի մշակութային օրեր» մշակութային ծրագիրը։ Ծրագրի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՌՀ-ում ՀՀ դեսպանատանը, այցելել է Ռումինիայի հայ համայնքի կենտրոն, մասնակցել միջոցառումների, որոնք նվիրված էին հայոց լեզվին և գրականությանը, ինչպես նաև ներկա ... Մանրամասն
28.10.24 Հանրային քննարկումների հրավեր
Հարգելի՛ քաղաքացիներ,
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Թեղուտ գյուղական բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հաղարծին Էքստրիմ» ՍՊԸ-ի կողմից Թեղուտ բնակավայրի տարածքում զիփլայնի կառուցման վերաբերյալ հանրային քննարկում:
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կանցկացվի հանրային քննարկում Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 37 հասցեում բնակելի շենքի կառուցման վերաբերյալ:
Հրավիրում ենք բոլորին ակտիվ մասնակցել քննարկումներին։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner