Այսօր: Երեքշաբթի, 11 Մարտի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.03.25 Ինչպես օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: 

Մանրամասները՝    այստեղ:

07.03.25 Մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումն իրականացնելու նպատակով 2025 թ. առաջին եռամսյակում 3000 շահառուի համար ՀՀ 2025 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ Հարկային եկամուտներից և պետական տուրքերից հատկացնել 121,5 մլն դրամ:«Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են    https://e-social.am/services  հարթակում»:  Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը ... Մանրամասն
04.03.25 Ուշադրությու՛ն Լանդշաֆթի մրցանակաբաշխություն
Տեղեկացնում ենք, որ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) 2026թ. նշվող Լանդշաֆթի եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆթի մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները (Հայաստանը կոնցենվիան վավերացրել է 2004թ.): ԵԽ Լանդշաֆտի մրցանակը կոչված է խթանել վարչատարածքային միավորների կայուն զարգացումը՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրացնել հանրային իրազեկվածությունը լանդշաֆտների պաշտպանության կարևորության, դրանց դերի և փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել քաղհասարակության և հանրային մասնակցության դերը ՏԻՄ ոլորտում:    Մրցանակը շնորհվում է լանդշաֆթների ... Մանրամասն
03.03.25 Մասնակցային բյուջետավորում 2025

Փետրվարի 28-ին Դիլիջանի համայնքապետարանում կայացել է մասնակցային բյուջետավորման հանձնաժողովի հերթական նիստը: Ըստ քվեարկության արդյունքների՝ հաղթող են ճանաչվել
🔹 Խաչարձան գյուղի հետիոտնային կամրջի կառուցում (267 քվե),
🔹 Մշակութային կենտրոնի և մեծահասակների ժամանցի սենյակի հիմնանորոգում (351 քվե),
🔹 Բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցում (393 քվե) առաջարկները:

Այս ծրագրերը ստացել են Դիլիջան համայնքում քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների (շուրջ 20400) 1%-ից ավել քվեն, որի արդյունքում հանձնաժողովը որոշել է վերոնշյալ երեք ծրագիր–առաջարկներն ուղարկել լիազոր մարմին՝ քննարկելու և իրականացման փուլ տեղափոխելու համար:

14.02.25 Մասնակցային բյուջետավորում 2025
Փետրվարի 14-ին կայացավ Դիլիջան համայնքի 2025 թվականի մասնակցային բյուջետավորման հանձնաժողովի նիստը, որի ընթացքում նախնական գնահատման արդյունքում երեք առաջարկ անցան հանրային քննարկման, լսումների և քվեարկության փուլ․🔹 Խաչարձան գյուղի հետիոտնային կամրջի կառուցում (գ․ Խաչարձան, 1-ին փողոց, տ․ 52-ի հարակից տարածք) 🔹 Մշակութային կենտրոնի և մեծահասակների ժամանցի սենյակի հիմնանորոգում (ք․ Դիլիջան, Շամախյան 27/1) 🔹 Բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցում (ք․ Դիլիջան, Գետափնյա 74 շենքի հարակից տարածք)📅 Քվեարկությունը կանցկացվի փետրվարի 17-27-ը։ ✅ Քվեարկել կարող են Դիլիջան համայնքի՝ 16 տարին լրացած բնակիչները։ 📌 Յուրաքանչյուր մասնակից կարող է քվեարկել առավելագույնը երեք առաջարկի օգտին։💻 Քվեարկելու համար ... Մանրամասն
31.01.25 Ազդարարի՛ր, Ազդարարման ձեր թվային իրավունքը
 Ներքին ազդարարման համակարգը հանդիսանում է կարևորագույն գործիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) գործունեության արդյունավետության, թափանցիկության և բարեվարքության ապահովման գործում: Այս համակարգի արդյունավետ կառավարումը ՏԻՄ-երին հնարավորություն է տալիս բարելավել ներքին վերահսկողությունն ու ռիսկերի կառավարումը, ժամանակին բացահայտել և արձագանքել հնարավոր խախտումներին, բարձրացնել աշխատակիցների վստահությունն ու նվիրվածությունը, պահպանել և բարելավել ՏԻՄ-ի հեղինակությունը համայնքում, ինչպես նաև ապահովել համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին:  Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) գործում է ազդարարման երեք տեսակ․ ներքին, արտաքին և ազդարարում հանրությանը։ Արտաքին ազդարարման ... Մանրամասն
31.01.25 Հանրային քննարկման հրավեր

Հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ փետրվարի 7-ին՝ ժամը 12։00-ին, Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Շամախյան» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Դիլիջան քաղաքի Ե․ Շամախյան փ․ 3/2 հասցեում բնակելի շենքի կառուցման աշխատանքների երկրորդ հանրային լսումը։

Շահագրգիռ անձանց և ազդակիր համայնքին հրավիրում ենք մասնակցելու հանրային քննարկմանը։

24.01.25 Ուշադրությու՛ն Մասնակցային բյուջետավարում - 2025
Դիլիջան համայնքի հարգելի՛ բնակիչներ. 2025թ. Դիլիջան համայնքի  ավագանու  2024թ. դեկտեմբերի  17-ի  N 835-Ա որոշմամբ՝  համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը:  Մասնակցային բյուջետավորումը (ՄԲ) հանրային քննարկման և որոշումների կայացման գործընթաց է, որը օգնում է մարդկանց որոշել՝  ինչպես օգտագործել համայնքային  բյուջեի մի մասը:  Այն մասնակցային ժողովրդավարության մի գործիք է, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս համագործակցել տեղական  կառավարման մարմինների հետ, մասնակցել հանրային ռեսուրսների բաշխմանը, բյուջետային գործընթացներում կայացվող որոշումներին, որոնք  ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner