08.10.25
Հանդիպում գյուղական բնակավայրերի բնակիչների հետ
|
Գյուղական բնակավայրերում այսօր շարունակվել են համայնքի ղեկավարի հանդիպումները բնակիչների հետ: Դավիթ Սարգսյանն այցելել է Հովք, Գոշ, Հաղարծին և Թեղուտ գյուղական բնակավայրեր, հանդիպել բնակիչներին, լսել նրանց բարձրաձայնած հարցերը և առաջարկել համապատասխան լուծումներ:
|
|
07.10.25
Հանդիպում գյուղական բնակավայրերի բնակիչների հետ
|
Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն այսօր այցելել է գյուղական բնակավայրեր` հանդիպելու բնակիչներին և լսելու նրանց կողմից բարձրաձայնված հարցերը: Համայնքի ղեկավարը շրջայց է կատարել Աղավնավանք բնակավայրում կառուցվող նոր դպրոցի տարածքում՝ ծանոթանալով շինարարական աշխատանքների ընթացքին։ Այնուհետև հանդիպել բնակիչների հետ` քննարկել նրանց հուզող խնդիրները և դրանց հնարավոր լուծման տարբերակները:
|
|
07.10.25
Այսօր գրադարանավարի օրն է
|
Սիրելի՛ գրադարանավարներ, Սրտանց շնորհավորում ենք բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ։ Դուք այն մարդիկ եք, ովքեր ամեն օր պահպանում և տարածում են գիտելիքի ու մշակույթի լույսը։ Ձեր շնորհիվ գրադարանները մնում են ոչ միայն գրքերի պահոց, այլև մի վայր, որտեղ մարդիկ գտնում են իրենց մտածելու, ստեղծելու և ոգեշնչվելու տեղը։ Շնորհակալություն ձեր համբերատար, պատասխանատու և նվիրված աշխատանքի համար։ Թող ձեր աշխատանքը միշտ լինի գնահատված, իսկ գրքերի հանդեպ սերը՝ անսպառ։ Շնորհավոր տոնդ, սիրելի՛ գրադարանավար։
|
|
05.10.25
Դիլիջան համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը Ուսուցիչների միջազգային օրվա առթիվ
|
Հարգելի՛ ուսուցիչներ և մանկավարժներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։Այո՛, հեշտ չէ լինել Ուսուցիչ և այն ընտրելն էլ մեծ պատասխանատվություն է: Սակայն ի ուրախություն բոլորիս՝ բոլոր ժամանակներում էլ մենք ունեցել ենք հրաշալի մանկավարժներ՝ սերունդ կերտող, արժեհամակարգ ձևավորող և մարդ դաստիարակելու բարձրագույն առաքելությամբ օժտված։ Նրանց ջանադրությամբ ու նվիրումով էլ այսօր ձևավորվում է մեր երկրի ապագան։Խորին երախտագիտությունս եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ ձեր առաքելության, համբերատար ջանքերի ու մանկավարժի կոչմանը հավատարիմ լինելու համար, ինչի շնորհիվ մեր երեխաները դառնում են կրթված, պատասխանատու և արժանի քաղաքացիներ։Մաղթում եմ ձեզ առողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և նոր ...
Մանրամասն |
|
01.10.25
Այսօր Տարեցների միջազգային օրն է
|
Սիրելի՛ մեծահասակներ, Սիրով շնորհավորում ենք Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում յուրաքանչյուրիդ ձեր կյանքի փորձի, իմաստության և ձեր սերունդների դաստիարակության գործում ունեցած ներդրման համար։ Դուք մեր ընտանիքների հենասյունն եք, մեր մշակույթի և ավանդույթների պահպանողները։ Մաղթում ենք ձեզ առողջություն, երկար տարիների երջանկություն ձեր սիրելի մարդկանց շրջապատում։ Թող յուրաքանչյուր օր ձեզ համար լինի ուշադրությամբ, խնամքով և սիրով լի։
|
|
29.09.25
Քաղաքացիների ընդունելություն գյուղական բնակավայրերում
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 7-ին և 8-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը կլինի գյուղական բնակավայրերում՝ հանդիպելու տեղի բնակիչներին և լսելու նրանց կողմից բարձրաձայնվող հարցերը: Ստորև տեսե՛ք հանդիպումների անցկացման վայրը և ժամանակացույցը: Հոկտեմբերի 7 Ժամը 11:00–ին Աղավնավանք բնակավայրի վարչական շենք Ժամը 12:00–ին Խաչարձան բնակավայրի վարչական շենք Ժամը 13:00–ին Գոշ բնակավայրի վարչական շենք Հոկտեմբերի 8 Ժամը 11:00–ին Հովք բնակավայրի վարչական շենք Ժամը 12:00–ին Հաղարծին բնակավայրի վարչական շենք Ժամը 13:00–ին Թեղուտ բնակավայրի վարչական շենք
|
|
29.09.25
Հանրային քննարկումների մասին իրազեկում
|
- Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հաղարծին էքստրիմ» ՍՊԸ–ի կողմից Թեղուտ բնակավայրում զիփլայնի վերակառուցման վերաբերյալ առաջին հանրային քննարկումը: - Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Թաղամաս ՍՊԸ–ի կողմից Շահումյան 17/20 հասցեում «Մայրի» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ առաջին հանրային լսումը:
|
|
25.09.25
Նոր համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն Դիլիջանում
|
Դիլիջանի համայնքապետարանում տեղի ունեցավ համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն Դիլիջանի համայնքապետարանի, Գրին Ռոք բարեգործական հիմնադրամի և «Դրոններով մրցավազքի Հայաստանի ֆեդերացիա» կրթական-սպորտային ՀԿ-ի միջև։Հուշագրով նախատեսվում է համայնքապատկան տարածքում հիմնել «Ծիրան» թեք ակադեմիա, որի նպատակն է Դիլիջանում ստեղծել ժամանակակից կրթական և ստեղծարար հարթակ։ Ակադեմիան հնարավորություն կտա երեխաներին, պատանիներին և մեծահասակներին ստանալ գիտելիքներ ու հմտություններ նորարարական և պահանջված ոլորտներում՝- նորարարական տեխնոլոգիաներ,- օդաչուական համակարգեր և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ),- 3D մոդելավորում,- արհեստական բանականություն և այլ բարձր տեխնոլոգիական ուղղություններ։Ծրագրի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |