Այսօր: Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 190
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.07.25 Թեղուտ բնակավայրում երկրորդ դրամաշնորհային ծրագրի մասին
Ստեղծե՛ք բերքատու անկյուն՝ հենց ձեր բակում«Գյուղական համայնքների և գյուղատնտեսության զարգացման խորհրդատվական ծառայությունը (RDAC)» իրականացվում է «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման (CAFSEP)» ծրագրի շրջանակներում։Ձեր հողատարածքը կարող է դառնալ ձեր հաջողության հիմքը։Ծրագրին կարող եք դիմել, եթե- բնակվում եք Դիլիջանի Թեղուտ բնակավայրում,- ունեք մինչև 500 քմ (0.05 հա) ազատ տնամերձ հողատարածք,- պատրաստ եք տրամադրել համաֆինանսավորում (բնեղեն արտահայտությամբ)՝ ծրագրի արժեքի 10%-ի չափով,- վերջին 5 տարիների ընթացքում չեք ստացել համանման աջակցությունԾրագրին կարող եք դիմել մինչև սույն թվականի հուլիսի 9-ը։Դիմումներ կարող եք ներկայացնել վարչական ... Մանրամասն
05.07.25 Դիլիջան համայնքի ղեկավարի շնորհավորանքը ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ մեր պետության կարևոր օրերից մեկի՝ Սահմանադրության տոնի կապակցությամբ:
Դեպքերի հաջորդական զարգացմամբ 1995 թվականի հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ ամրագրվեց պետականության ինքնիշխանությունը:
Մեր իրավունքների ու անկախության գլխավոր երաշխավոր Սահմանադրությունը միաժամանակ հավասարակշռության այն հենասյունն է, որի վրա կերտվում են օրինականությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիական ազատությունը՝ ի նվիրում ինքնիշխան, ժողովրդավար ու բարեկեցիկ երկիր ունենալու երազանքի:
Մեր երկրին ու բոլորիս մաղթում եմ խաղաղություն ու ամրություն, կայուն ու արժանապատիվ զարգացում:
04.07.25 Արցախցի ընտանիքները պետական աջակցության ծրագրին կկարողանան դիմել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին կկարողանան դիմել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքներըՀուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար կարող են դիմում ներկայացնել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները՝ անկախ կազմից, անչափահաս երեխաների քանակից և թիրախային խմբի պատկանելությունից։Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ծրագրի 2-րդ փուլի շահառուների համար (նրանք են՝ 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն) դիմումների ընդունման ... Մանրամասն
04.07.25 Թեղուտ բնակավայրում դրամաշնորհային ծրագրի մասին
Թեղուտ բնակավայրի հարգելի՛ բնակիչներ,Կարող եք զարգացնել Ձեր բիզնեսը «Գյուղական համայնքների և գյուղատնտեսության զարգացման խորհրդատվական ծառայությունը (RDAC)» իրականացվում է «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման (CAFSEP)» ծրագրի շրջանակներում։Եթե դուք կամ Ձեր ընտանիքը զբաղվում եք գյուղատնտեսական գործունեությամբ և ձգտում եք ընդլայնել Ձեր բիզնեսը, ապա այս ծրագիրը հենց Ձեզ համար է։Ծրագրին կարող եք դիմել, եթե· Տնտեսությունը ղեկավարվում է կնոջ կամ երիտասարդի (մինչև 35 տարեկան) կողմից,· Ունեք ընդհանուր առմամբ 1.5-ից 3 հա գյուղատնտեսական հողատարածք, որից մինչև 1.5 հա կարող է ընդգրկվել ծրագրում,· Ավելի քան 1 տարի զբաղվում ... Մանրամասն
03.07.25 Դիլիջանի համայնքապետարանը և «Հրանտս Արկ Ֆաունդեյշն» հիմնադրամը վերսկսել են համագործակցությունը
Դիլիջանի համայնքապետարանը և «Հրանտս Արկ Ֆաունդեյշն» հիմնադրամը վերսկսել են համատեղ աշխատանքը՝ նպատակ ունենալով կանխարգելել թափառող շների անկանոն բազմացումը և կենդանիների միջոցով հիվանդությունների տարածումը համայնքի տարածքում։Ծրագրի շրջանակում իրականացվում են՝- թափառող շների ստերջացում,- կատաղության դեմ պատվաստում և ականջների կլիպսավորում,- անասնաբուժական օգնություն հիվանդ կենդանիներին:Համայնքապետարանը ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով տրամադրում է շների պահման և վիրահատարանի տարածք, ինչպես նաև՝ ծածկով ժամանակավոր կացարան՝ հետվիրահատական խնամքի համար։Հորդորում ենք բնակիչներին չթողնել ընտանի շներին բակերում առանց հսկողության, որպեսզի դրանք շփոթմամբ չհավաքագրվեն որպես թափառող և ... Մանրամասն
01.07.25 Ո՞վ կարող է դառնալ խնամատար

Խնամատարությունը որևէ պատճառով խնամքից մշտապես կամ ժամանակավորապես զրկված երեխայի հանդեպ խնամք և դաստիարակություն ստանձնելու ընտանեկան ձև է:
- Եթե Դուք մշտապես բնակվում եք ՀՀ տարածքում և մինչև 55 տարեկան եք,
- Ցանկություն ունեք ժամանակավորապես Ձեր ընտանիքում խնամելու կյանքին դժվարին իրավիճակում հայտնված մեկ կամ մի քանի երեխայի,
ապա գրանցվե՛ք այս հղումով՝ https://near.tl/sm/4b_BDvLon

Խնամատարության մասին տեղեկատվություն ստանալու համար անցե՛ք այս հղումով:

30.06.25 Տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 29-ին Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Դիլիջան համայնքի ղեկավարն ու այլ պաշտոնյաներ։Մրցաշարին մասնակցել են ՀՀ մարզերից և Երևանից ընտրված 11 թիմեր՝ յուրաքանչյուրը 7 աշակերտով (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը։ Այս տարի մրցաշարի առաջին՝ մարզային փուլին մասնակցել է 2667 աշակերտ՝ 381 դպրոցից։Եզրափակիչում 1-ին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը, 2-րդը՝ Վայոց ձորի Արենիի միջնակարգ դպրոցը, 3-րդը՝ Արարատի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը։ Հաղթող թիմերը ... Մանրամասն
27.06.25 Աջակցություն Արցախի մեր հայրենակիցներին

Դիլիջանի համայնքապետարանի և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով շարունակվում են աջակցման ծրագրերը Արցախից բռնի տեղահանված և Դիլիջան համայնքում բնակություն հաստատած մեր հայրենակիցների համար։
«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն տրամադրել է հագուստ, սնունդ, ինչպես նաև կազմակերպել է հանդիպում իրավական խորհրդատուի հետ՝ աջակցության կարիք ունեցող անձանց օգնելու՝ իրենց իրավունքների պաշտպանության, փաստաթղթային գործընթացների և այլ իրավական հարցերում։
Դիլիջանի համայնքապետարանը շարունակում է սերտ համագործակցությունը շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ ապահովելու մեր համաքաղաքացիների բարեկեցիկ կյանքի նվազագույն պայմանները։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner