25.09.25
Նոր համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն Դիլիջանում
|
Դիլիջանի համայնքապետարանում տեղի ունեցավ համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն Դիլիջանի համայնքապետարանի, Գրին Ռոք բարեգործական հիմնադրամի և «Դրոններով մրցավազքի Հայաստանի ֆեդերացիա» կրթական-սպորտային ՀԿ-ի միջև։Հուշագրով նախատեսվում է համայնքապատկան տարածքում հիմնել «Ծիրան» թեք ակադեմիա, որի նպատակն է Դիլիջանում ստեղծել ժամանակակից կրթական և ստեղծարար հարթակ։ Ակադեմիան հնարավորություն կտա երեխաներին, պատանիներին և մեծահասակներին ստանալ գիտելիքներ ու հմտություններ նորարարական և պահանջված ոլորտներում՝- նորարարական տեխնոլոգիաներ,- օդաչուական համակարգեր և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ),- 3D մոդելավորում,- արհեստական բանականություն և այլ բարձր տեխնոլոգիական ուղղություններ։Ծրագրի ...
Մանրամասն |
|
25.09.25
Շնորհակալագրեր և դրամական պարգևներ լավագույն մարզիկներին և նրանց մարզիչներին
|
Այսօր Դիլիջան համայնքի ղեկավարը շնորհակալագրեր և դրամական պարգևներ հանձնեց այն մարզիկներին և նրանց մարզիչներին, ովքեր 2024-2025 թթ. Դիլիջան համայնքը պատվով ներկայացրել են ՀՀ առաջնություններում, միջազգային մրցաշարերում, ինչպես նաև Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ։Համայնքի ղեկավար Դ. Սարգսյանը իր խոսքում նշեց, որ այս պարգևները խորհրդանշում են մեր համայնքի երախտագիտությունն ու գնահատանքը՝ մարզիկների ու նրանց մարզիչների քրտնաջան աշխատանքի և նվիրումի համար։ Նա ընդգծեց, որ մարզիկների հաջողությունները ոչ միայն անձնական հաղթանակներ են, այլև համայնքի հեղինակության բարձրացման կարևոր քայլ։Շնորհակալագրերով և դրամական պարգևներով պարգևատրվեցին.- Կարեն Նվերի Թամամյան՝ ...
Մանրամասն |
|
22.09.25
Նոր գույք և ուսումնական նյութեր Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզին
|
Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզը նոր գույք և ուսումնական նյութեր ունի՝ Կարօ և Համաս Օհանեանների ընտանիքի և Դիլիջանի համայնքապետարանի համատեղ ջանքերով:Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Կարօ և Համաս Օհանեանների ընտանիքը, Դիլիջանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ, իրականացրել է կարևոր նախաձեռնություն՝ Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզի պայմանների բարելավման նպատակով։Ծրագրի արդյունքում մանկապարտեզի 30 սանի համար ձեռք է բերվել նոր խմբասենյակի և ննջասենյակի գույք, ինչպես նաև դիդակտիկ և ուսումնական նյութեր, որոնք կօգնեն բարձրացնել կրթության և դաստիարակչական գործընթացի արդյունավետությունը։Այսօր մանկապարտեզում կայացավ հովանավորների այցը և նոր խմբասենյակի բացման հանդիսավոր արարողությունը։Նոր սարքավորումներն ...
Մանրամասն |
|
21.09.25
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 34-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ
|
Սիրելի հայրենակիցներ, հարգարժան եղբայրներ ու քույրեր, Այսօր մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, տոնում ենք մեր անկախության 34-րդ տարեդարձը: 1991 թվականի այս օրը մենք հրապարակավ ձևակերպեցինք ձայնի մեր իրավունքը:Սիրելինե´ր,Մեր պատմության դասերից մեկն այն է, որ միասնականությունը մեր ամենամեծ հաղթանակների բանալին է։ Մենք երբեք չենք կարողացել հաղթահարել դժվարությունները բաժանված ու տարանջատված, սակայն միասին կարող ենք ստեղծել այն Հայաստանը, որի մասին երազել են մեր նախնիները։ Այսօր պետք է հավատանք մեր ուժերին և գիտակցենք, որ մեր երկրի ապագան կախված է յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքից և պատասխանատվությունից։Այս տոնը նաև հիշեցում է այն բոլոր հերոսների մասին, ովքեր ...
Մանրամասն |
|
21.09.25
Տեղի ունեցավ ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումը
|
Դիլիջանի համայնքապետարանի նախաձեռնությամբ այսօր քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվեց Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառում։ Միջոցառումը մեկնարկեց հանդիսավոր բացմամբ և պետական հիմնով։ Ելույթ ունեցան Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի փողային նվագախումբը, Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի պարային խմբերը, ինչպես նաև «Դելառտե» բենդը։ Միջոցառմանը ներկա էին Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչները, համայնքի բնակիչներն ու հյուրերը:
|
|
19.09.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՆԱՆՑԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
|
Հարգելի՛ վարորդներ, տեղեկացնում ենք, որ Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Մյասնիկյան փողոցն անանցանելի է լինելու: Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 20:00–ից փակ է լինելու Մյասնիկյան փողոցի մի հատվածը՝ Ոստիկանության շենքից մինչև «Արդշինբանկ» ՓԲԸ-ին հարակից փողոցը։ Որպես այլընտրանքային ճանապարհ կարող եք դիտարկել 26 Կոմիսարների փողոցով Մյասնիկյան փողոց մուտք գործելու տարբերակը։ Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ից սկսած, Մյասնիկյան փողոցն ամբողջությամբ անանցանելի կլինի: Որպես այլընտրանքային ճանապարհ կարող եք դիտարկել Սայաթ–Նովա փողոցը: Հայցում ենք ձեր ներողամտությունը:
|
|
18.09.25
Դիլիջանում էին ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները
|
Սեպտեմբերի 17-ին Դիլիջանի համայնքապետարանում հյուրընկալվեց Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) դիտորդական խումբը։ Հանդիպման ընթացքում ՀԵՄԱ թիմի անդամները Դիլիջան համայնքի ղեկավարին ներկայացրեցին առաքելության մանդատը, իրենց գործունեության հիմնական ուղղությունները, առօրյա աշխատանքը և հիմնական արժեքները։ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը կարևորեց ՀԵՄԱ առաքելության դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում՝ ընդգծելով, որ նրանց ներկայությունը նպաստում է տարածաշրջանում կայունության պահպանմանը և խաղաղության ամրապնդմանը։ Նա ընդգծեց նաև նման համագործակցության կարևորությունը համայնքների զարգացման և միջազգային գործընկերների հետ կապերի խորացման համար։
|
|
18.09.25
Ներկայացվեց «Դիլիջան. կենսոլորտային տարածք» ծրագիրը
|
Սեպտեմբերի 17-ին Դիլիջանի համայնքապետարանում կայացավ հանդիպում Գերմանիայի Շրջակա միջավայրի, կլիմայի, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) պատվիրակության հետ։Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Կենսոլորտային տարածքները` որպես կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության մոդելային տարածաշրջաններ․ Հայաստանում «Դիլիջան կենսոլորտային տարածք»-ի ստեղծման կարողությունների զարգացում» ծրագիրը, որը կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության մոդելային նախաձեռնություն է՝ իրականացվող տարբեր տարածաշրջաններում։ «Դիլիջան կենսոլորտային տարածքը» հավակնում է դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված Հայաստանում առաջին կենսոլորտային ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|