Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.08.24 Փոքր դրամաշնորհի հնարավորություն Տավուշի մարզի երիտասարդների համար
   ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի «Աջակցություն զբոսաշրջային այցելավայրերի կառավարման կազմակերպությունների (DMO-ների) գործունեությանը» ծրագրի շրջանակներում «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ն Տավուշի մարզի զբոսաշրջության բնագավառում զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման  նպատակով տրամադրում է փոքրիկ դրամաշնորհային աջակցություն՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։ Անհրաժեշտ է հայտադիմումը լրացնել և մինչև նշված ամսաթիվը ուղարկել՝ admin@visit-tavush.com էլ․ փոստի հասցեին։ Հայտերն ընդունվում են մինչև՝  25.08․2024 թ․  Հայտերի ընդունումը կատարվելու է մրցութային կարգով։  Հայտադիմումի ... Մանրամասն
16.08.24 Դիլիջան համայնքի թիվ 5 մանկապարտեզի շենքի վերանորոգման նախագծային փաստաթղթերը ստացել են դրական եզրակացություն

ՀՀ տավուշի մարզի Դիլիջան համայնքի թիվ 5 մանկապարտեզի շենքի վերանորոգման նախագծային  փաստաթղթերը ճարտարապետշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ենթարկելու եզրակացությունը տեսնել հետևյալ հղմամբ՝

15.08.24 Ուշադրությու՛ն Բացառիկ հնարավորություն ՀՀ քոլեջների և արհեստագործական ուսումնարանների շրջանավարտների համար (անկախ ավարտելու տարեթվից)
   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2024 թ․ օգոստոսի 1-ի N 46-Լ հրամանի համաձայն՝ ՀՀ քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները (անկախ ավարտելու տարեթվից) կարող են առանց քննություն հանձնելու ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան` բակալավրի կրթական ծրագրի առկա («Անասնաբուժություն» և «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրերով) և հեռակա ( ոչ տնտեսագիտական 14 կրթական ծրագրերով) ուսուցմամբ սովորելու։  ՀԱԱՀ փորձնական ընդունելության այս կարգի ընդունումը բխում է  պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ագրարային եւ հարակից ոլորտների մասնագետների պատրաստման անհրաժեշտությունից։   Բակալավրի ... Մանրամասն
14.08.24 Վթարային ջրանջատում Տավուշի մարզում օգոստոսի 15/16-ին

«Վեոլիա   Ջուր»   ընկերությունը   տեղեկացնում   է   իր հաճախորդներին   և սպառողներին,  որ  վթարի   վերացման աշխատանքներով   պայմանավորված,  ս.թ.   օգոստոսի   15-ին   ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 16-ը ժամը 09:00-ն  կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը   հայցում   է   սպառողների   ներողամտությունը պատճառված   անհանգստության   և  կանխավ   շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

19.07.24 Հանրային քննարկման մասնակցության հրավեր
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 2343-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2024թ. հուլիսի 30-ին, ժամը 12-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի Գոշ բնակավայրի վարչական շենքում (հասցե՝ գ. Գոշ, Մ. Գոշի փողոց, 7-րդ փկղ. 2) տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում խմելու ջրագծերի հիմնանորոգման և ջրաչափերի տեղադրման աշխատանքների վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային քննարկումը:ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 2343-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հաշվետվության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները ... Մանրամասն
18.07.24 Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը
Հովհաննես  Շարամբեյանի  անվան  ժողովրդական  արվեստների թանգարանը  ՀՀ  կրթության,  գիտության,  մշակույթի  և  սպորտի նախարարության  աջակցությամբ  ս.թ  հուլիսի   20-ին  և   21-ին  Դիլիջան քաղաքում  կանցկացնի  «Արհեստների  2-րդ  միջազգային  փառատոն»-ը։ Երկօրյա  միջոցառումների  ծրագրով  Դիլիջանը  կդառնա  արհեստների, ավանդական  երգ  ու  պարի,  համեղ  ուտեստների  տոնական  վայր: Գորգագործության,  ասեղնագործության,   ժանեկագործության, տիկնիկագործության,  փայտագործության,  խեցեգործության  ... Մանրամասն
17.07.24 ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիր

Հարգելի բնակիչներ.

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Վերը նշված ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ:

Ծրագիրը իրականացվում է բազմաթիվ գործընկերների, մասնավորապես՝ նախարարությունների, ֆինանսական կառույցների, հասարակական և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ:

21.06.24 Բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման վերաբերյալ առաջին հանրային լսում
2024թ. հուլիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանում (հասցե՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան փողոց, շ. 55 հասցեում) տեղի կունենա «ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (հասցե՝ ք. Երևան, Ե. Կողբացի 36/3) կողմից՝ ք. Դիլիջան, Գետափնյա 1/4 հասցեում բազմաֆունկցիոնալ համալիրի  կառուցման վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ` զանգահարելով (+374) 41 250250:Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր հանրային քննարկման ընթացքում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner