Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 328-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2023 թվականի N 328-Ա

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՅԳԵՍՏԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 2/10 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 26.9ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. մարտի 09-ի թիվ 174-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 2/10 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արման Գրիշայի Մարկոսյանի կողմից ինքնակամ կառուցված 26.9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 20032023-11-0030/:
   Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արման Մարկոսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 2/10 հասցեի ավտոտնակը՝ 26.9քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 26.9քմ հողամասը, համապատասխանաբար, 62300 դրամ և 183843 դրամ  արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
   Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 26.9քմ հողամասը քաղ. Արման Գրիշայի Մարկոսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 2/10 հասցեի ավտոտնակը՝ 26.9քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 26.9քմ հողամասը, համապատասխանաբար, 62300 դրամ և 183843 դրամ արժեքներով քաղ. Արման Գրիշայի Մարկոսյանին  օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -16

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner