Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 107
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՅԳԵՍՏԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 2/12 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԱՆՎՃԱՐ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 65.6ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. մայիսի 08-ի թիվ 366-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 2/12 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Հրահատ Հակոբյանի կողմից ինքնակամ կառուցված 84.42քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը  և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 18052023-11-0014/:
Հաշվի առնելով, որ քաղ. Հրահատ Հակոբյանը հանդիսանում է զոհված զինծառայողի ծնող՝ համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել  համայնքի ավագանուն նշված բնակելի տունը անվճար օրինականացնելու և վերջինիս զբաղեցրած 65.6քմ հողամասը քաղ. Հրահատ Հակոբյանին անհատույց, սեփականության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 2/12 հասցեի 84.42քմ արտաքին մակերեսով բնակելի տունը անվճար օրինականացնելու և վերջինիս զբաղեցրած 65.6քմ հողամասը քաղ. Հրահատ Հակոբյանին անհատույց, սեփականության իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner