Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ քաղ․ Վանյա Սերգեյի Սահակյանի կողմից Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Բարեկամության փողոց, թիվ 3 շենքին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցվել է շինություններ, մասնավորապես՝ 37․12քմ արտաքին մակերեսով ավտոտնակ և 17․48քմ արտաքին մակերեսով շոգեբաղնիք: Վերջիններիս զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 84․1քմ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
Հանձնաժողովը նշում է, որ վերոհիշյալ շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, համապատասխանում են գործող քաղաքաշինության կանոններին, սպասարկող հողամասը գտնվում է ջրապահպան անօտարելի գոտում, առկա է հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը՝ ծածկագիր թիվ 2023HBXFQ6: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 21 հուլիսի 2005 թվականի թիվ 1767-Ն որոշուման, ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 84․1քմ հողամասը ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «այլ հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի և 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով`
1.Վերոնշյալ 84․1քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում:
2.Դիլիջանի համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Դիլիջան քաղաքի Բարեկամության փողոց, թիվ 3 շենքին հարակից տարածքում գտնվող 84․1քմ հողամասին և շինություններին տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Բարեկամության փողոց, թիվ 1/10:
3.Քաղ․ Վանյա Սերգեյի Սահակյանի կողմից, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Բարեկամության փողոց, թիվ 1/10 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 84․1քմ հողամասում ինքնակամ կառուցված 37․12քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակի և 17․48քմ ըմդհանուր արտաքին մակերեսով շոգեբաղնիքի նկատմամբ ճանաչել Դիլիջան համայնքի սեփականության իրավունքը և օրինականացնել:
4.Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ վերոնշյալ շինությունների և վերջիններիս զբաղեցրած 84․1քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով:
5.Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 34-րդ կետի համաձայն՝ գրավոր առաջարկություն ներկայացնել վերոհիշյալ ինքնակամ շինարարությունն իրականացրած քաղ․ Վանյա Սերգեյի Սահակյանին՝ նշված հողամասի և շինությունների ձեռքբերման նպատակով:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: