Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 769
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2023 թվականի N 769

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 333,2 ՔՄ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՀԱՅԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԿԱՄԱՎՈՐ ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Հայկ Հայրապետյանը Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11–003–0650–0003, 11–003–0650–0004, 11–003–0650–0002, 11–003–0650–0006, կադաստրային ծածկագրերով ընդհանուր 333,2քմ տարածքով արոտավայրերը ջրամատակարարման խողովակաշարերի անցկացման և շահագործման նպատակով, կամավոր սերվիտուտի իրավունքով համապատասխան ժամկետով և վճարի դիմաց տրամադրելու խնդրանքով։  

  Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21062023–11–0038, 21062023–11–0023, 28082023–11–0030, 01092023–11–0029 վկայականների  Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11–003–0650–0003–20,0քմ, 11–003–0650–0004–95,1քմ, 11–003–0650–0002–94,5քմ, 11–003–0650–0006–123,6քմ, կադաստրային ծածկագրերով՝ ընդհանուր 333,2քմ տարածքով արոտավայրերը հանդիսանում են Դիլիջան  համայնքի սեփականությունը: Հողամասը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները: 

 Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11–003–0650–0003, 11–003–0650–0004, 11–003–0650–0002, 11–003–0650–0006, կադաստրային ծածկագրերով ընդհանուր 333,2քմ տարածքով արոտավայրերը ջրամատակարարման խողովակաշարերի անցկացման և շահագործման նպատակով, կամավոր սերվիտուտի իրավունքով, 5 (հինգ) տարի ժամկետով, տարեկան 100000 (հարյուր հազար) դրամ վարձավճարով Հայկ Հայրապետյանին տրամադրելու մասին: Դիլիջան համայնքի ավագանին այդ կապակցությամբ 2023թ. սեպտեմբերի 13-ի թիվ 434–Ա որոշմամբ տվել է իր համաձայնությունը:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ, 213-րդ, 216-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով՝

1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի գյուղատնտեսական նպատակային նշանակության 11–003–0650–0003–20,0քմ, 11–003–0650–0004–95,1քմ, 11–003–0650–0002–94,5քմ, 11–003–0650–0006–123,6քմ, կադաստրային ծածկագրերով՝ ընդհանուր 333,2քմ տարածքով արոտավայրերը ջրամատակարարման խողովակաշարերի անցկացման և շահագործման նպատակով, կամավոր սերվիտուտի իրավունքով, 5 (հինգ) տարի ժամկետով տարեկան 100000 (հարյուր հազար) դրամ վարձավճարով տրամադրել Հայկ Հայրապետյանին։

2.Կնքել հողամասի տրամադրման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner