|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 նոյեմբերի 2024 թվականի N 1186 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԻՎ 67 ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԸ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ) ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 10-ին քաղ․ Սոս Հովսեփյանին տրամադրվել էր Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Տ․ Պետրոսյան փողոց 3-րդ նրբ․ թիվ 3 հասցեում կառուցված համակցված տիպի բնակելի տների թիվ 67 ավարտական ակտը (շահագործման թույլտվություն): Հաշվի առնելով այն փաստը, որ համապատասխան որակավորված ֆիզիկական անձի (տվյալ կառույցի չափագրությունը կազմած մասնագետի) կողմից իրականացված չափագրության մեջ առաջացել է փոփոխություն, e-cadsatre.am կայքում գեներացված չափագրման փաթեթի ծածկագիրը փոփոխվել է (20249XBVEB), հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին չեղյալ ճանաչել 2024 թվականի հոկտեմբերի 10-ին տրամադրված թիվ 67 ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) և քաղ․ Սոս Հովսեփյանին տրամադրել նոր ավարտական ակտ (շահագործման թույլտվություն): Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 38.1 հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետի դրույթներով` 1.Դիլիջանի համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 10-ին տրված թիվ 67 ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) չեղյալ ճանաչել: 2.Քաղ․ Սոս Հովսեփյանին տրամադրել նոր ավարտական ակտ (շահագործման թույլտվություն): 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|