Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1332-Ա որոշմամբ 2025թ. հունվարի 20-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 40․0քմ հողամաս /Լոտ-97 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Կալինինի փողոց, թիվ 247/3 հասցեում ավտոտնակի կառուցման նպատակով, 424000 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 445200 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Կալինինի փողոց, 247 շենք, թիվ 21 բնակարանի բնակիչ Վահե Պետրոսյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 1 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի, Կալինինի փողոց, թիվ 247/3 հասցեի 40․0քմ մակերեսով հողամասը ավտոտնակի կառուցման նպատակով օտարել Դիլիջան քաղաքի, Կալինինի փողոց, 247 շենք, թիվ 21 բնակարանի բնակիչ Վահե Պետրոսյանին:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Վահե Պետրոսյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 445200 /չորս հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 212000 /երկու հարյուր տասներկու հազար/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: