|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 նոյեմբերի 2022 թվականի N 896 |
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 27 ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 27/1 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Հրանուշ Ռազմիկի Ասատրյանը՝ Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոց թիվ 27 հասցեի 0․05454հա և Խորհուրդների փողոց թիվ 27/1 հասցեի 0.03229հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.08683հա հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝ 1. Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոց թիվ 27 հասցեի 0․05454հա և Խորհուրդների փողոց թիվ 27/1 հասցեի 0.03229հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.08683հա մակերեսով հողամասը հասցեակոչել՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Խորհուրդների փողոց թիվ 27 հասցեով: 2. Պարտավորեցնել քաղ. Հրանուշ Ասատրյանին. <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 10-ի թիվ 24-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|