Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՍՊԸ «Ա-ՏԵԳ» և «ՎՎԳԱԶ»-ի հայտերը՝ Դիլիջան համայնքի վարչական տարածքում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություններ ստանալու մասին՝
1.Բավարարել հայտերը և ՍՊԸ «Ա-ՏԵԳ» և «ՎՎԳԱԶ»-ին տալ սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություններ 01 հունվարի 2023-31 դեկտեմբերի 2023թթ-ի ժամանակահատվածի համար /հասցեն՝ ք․ Դիլիջան Թբիլիսյան 14, Թբիլիսյան 17/։
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին տուրքի գանձումները կատարել՝ ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 1-ի թիվ 234-Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։