Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի 2023 թվականի բյուջեով նախատեսված ծախսերի վարչական մասում կատարել հոդվածային փոփոխություն՝ «01-01-01» Դիլիջան համայնք «Դիլիջանի քաղաքապետարան» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4111 /աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ/ հոդվածից պակասեցնել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ և ավելացնել 4221 /ներքին գործուղումներ/ հոդվածին-500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, 4233 /աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությաւններ/ հոդվածին-500 000 (հինգ հարյուր հազար)։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։